«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այլ տեղեր չգնամ: Անգամ անձամբ ինձ էին 2007-ին՝ ԵՊՀ ուսխորհրդի սենյակում, հորդորում անդամագրվել ՀՀԿ-ին, երբ նույն սենյակում վարչապետ Սերժ Սարգսյանի քարոզչական ակցիան էին նախապատրաստում: Իսկ դռներն ուսանողների առջև փակվել էին 2008, 2013, 2017 և 2018 թվականներին: Բոլոր 4-ի ականատեսը եղել եմ անձամբ»: