19:47
«Ադրբեջանցիները կրկին փորձում են լարել իրավիճակն առաջնագծում». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյան-Ալիև հանդիպման նախաշեմին ադրբեջանցիները, համաձայն իրենց «հին ավանդույթների», կրկին փորձում են լարել իրավիճակը առաջնագծում (հիշեցնեմ` երեկ դրանք կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, երբ մերոնք թույլ չտվեցին իրենց նոր դիրք կառուցել հենց մեր դիրքերի քթի տակ): Ի՞նչ կարելի է ասել այս փաստի շուրջ. ոչ մի նոր բան, ըստ էության, քանի որ Ալիևն ընդհանրապես հավես չունի մտնել կառուցողական բանակցային դաշտ։

 

Ախր ո՜նց բացատրեմ…ադրբեջանցիները երբեք կամովի չեն մտնի արդար և տրամաբանական լուծումների տիրույթ, քանի որ կկրեն պարտություն։ Մնացածը կարևոր չէ։

Իմիջիայլոց, համաձայն ադրբեջանական սոցցանցերի օգտատերերի տեղեկությունների՝ Ալիևի ռեժիմի մարդակեր սադրանքների արդյունքում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ալլես Ալլեսովը:

Իսկ հիմա հարց. եթե ալիևյան ռեժիմը բացարձակ չի խնայում հենց իր երիտասարդ ցեղակիցներին և, առանց որևէ խղճի խայթի, ուղարկում է հայկական գնդացիրների տակ, ապա արժե՞ սպասել դրանցից ողջամիտ մոտեցում արցախյան հարցի խաղաղ լուծման գործընթացում։

Կարծում եմ՝ պատասխանն ինքներդ գիտեք»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս