20:52
«Ինչքա՞ն ժամանակ ա դեռ պետք Աժ-ին, որ Նիկոլին փոփոխություններ պարտադրեն». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ, ո՞նց անենք, որ որոշում կայացնողները խնդիրներով` պատճառներով զբաղվեն, այլ ոչ թե հետևանքներով:

 

ԱԺ որոշ պատգամավորներ կարծես մանկապարտեզից նոր դուրս եկան` զանգեր, ձայներ և այլ անհեթեթություններ… այնժամ, երբ կրթության որակը փոխելը մի քանի կարգավորում փոխելու և դրա կիրարկումը պարտադրելու հարց ա:
Ախր պարզ չի՞, որ դիսերտացիա ծախող կա, քանի որ առնող կա, առնող կա, քանի որ ներկա «կրթական» համակարգը չի թողում կամ նպաստում սովորելուն:

Կամ վթարները էսքան շատ են քանի որ գծանշան չկա, ճանապարհին որակ չկա, կարգազանց վարորդին պատժող ոստիկան չկա:

Կամ բանակում մի զինվոր կարա բունտ սարքի, քանի որ համակարգը նպաստում ա, որ սպան պարկի գործ չանի, իսկ զորքը կառավարի կիսահանցագործ մեկը:

Կամ քաղաքականություն մշակող նախարարությունները կարող են իրենց գործառույթը պատշաճ չանել, արդյունքում խոտան քաղաքականություն և նոր խնդիրներ ու մեզ բոլորիս կրակը գցել:

Էս ամենի կարգավորումը ընդամենը խիստ կարգապահությամբ կառավարում ա պահանջում: Էս պահի դրությամբ ինձ համար կասկածի տեղ չկա, որ ամբողջ կառավարությունը փոխել ա պետք:
Գրեթե ոչ մի նախարար իր տեղում չի, գրեթե ոչ մի նախարարություն խնդիր չի լուծում, գրեթե ոչ մի նախարարություն եղած օրենքների և կարգավորումների կիրարկում չի անում կամ ապահովում:

Ինձ համար հարցը հետևյալում ա, ինչքա՞ն ժամանակ ա դեռ պետք Աժ-ին, որ Նիկոլին փոփոխություններ պարտադրեն:
Ինքը իրենով չի անելու, արդեն պարզ ա Նիկոլը մենեջեր (կառավարիչ) չի, ինքը սրտացավ պոետ ա»:


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս