Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ էր ասում - չի կարելի երկրի ղեկավարին հրավիրել միջոցառման ու աղբը չհավաքել, տարածքը նորմալ չմաքրել։ Ցավալի է, որ դա առհասարակ հնարավոր էր։ Իսկ ինչու՞ է հնարավոր։

Կարևոր պատճառներից մեկը պետության (հենց՝ պետության, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի) հեղինակազրկումն է։ Քաղաքացի-պետություն հարաբերությունները հանգել են սոսկ «իրավունք-պարտականության»։ Ուրիշ ոչինչ։

Իսկ նախկինում «իրավունք-պարտականությունից» զատ կար մեկ այլ հարթություն ևս. հեղինակության, պարտքի զգացումի, մի քիչ վախի, մի քիչ նվիրվածության խառնորդ, համաձուլվածք էր։ Ու այդ «երրորդ հարթությունը» քիչ տեսանելի, բայց խիստ կարևոր գործառույթ ուներ։ Օզոնի շերտի պես։

Այդ «օզոնի շերտը» հիմա նոսրանում է, ու դա շատ վատ է ու վտանգավոր»։