04:30
«Լուլուի հորդորն էր՝ կարդալ միայն «բարիներին»», կամ՝ «Pape Satan Aleppe»

Լուսինե Բադալյանի՝ պերմանենտ խմբագրվող գրառումը երևի դարձավ ընթացիկ ամսում ամենաընթերցվող հայերեն նյութը։

Ու ցավոք մի կարևոր էլեմենտ, կարծում եմ, պատշաճ ուշադրության չարժանացավ։ Պատգամավորն ըստ էության ելնում էր այն կանխադրույթից, որ հնարավոր են «բարի» լրատվամիջոցներ, որոնք ճիշտ լրատվություն են տարածում, և «չար» լրատվամիջոցներ, որոնք աղավաղում են իրականությունը։ Միայն այդ կանխադրույթի հիման վրա է հնարավոր կազմել «բարիների» ցանկը՝ մնացածին դասելով յուրօրինակ «Index librorum prohibitorum»-ում։

 

Մինչդեռ իրականությունն այլ է, ու դա ոչ թե հայկական, այլ գլոբալ միտում է։ Լրատվականներն այլևս չեն էլ հավակնում անկողմնակալության։ Բոլոր լրատվականներն էլ գործում են որոշակի շահերի տիրույթում, որոնք արտահայտվում են ձևակերպված կամ չձևակերպված «խմբագրական քաղաքականությամբ»։ Այդպիսին է ներկայիս «ազատ մամուլի» անատոմիան, և «պատասխանատու մամուլի» կոնցեպտը մեզանում իրատեսորեն կարող է ներառել միայն խիստ սահմանափակ հարցեր (օրինակ՝ ադրբեջանական քարոզչության արգելափակում, սահմանին վերաբերող լուրերի ստուգման հատուկ ընթացակարգ, և այլն)։ Այլ կերպ՝առավելագույնը կարող ենք ակնկալել սահմանափա՛կ պատասխանատվությամբ ԶԼՄ-ներ, և ոչ լիակատար։

Լուլուի հորդորն էր՝ կարդալ միայն «բարիներին»։ Մինչդեռ «բարիներ» ու «չարեր» չկան (ի դեպ, այստեղ ևս տեսնում ենք ՔՊ-ական «սևուսպիտակի» վարիացիան)։ Հարկ է կարդալ հնարավորինս տարբեր, նույնիսկ սկզբունքորեն տարբեր «խմբագրական քաղաքականություն» ունեցող աղբյուրներ, բայց ամեն ինչին վերաբերել քննադատաբար՝ փորձելով ճշմարտությունը գտնել համադրության մեջ։ Դա ընթերցողից վերլուծական մտածողություն ու մեդիագրագիտություն է պահանջում։ Բայց քաղաքացի հենց այդպես են կերտում, այլ ոչ թե պարզունակ, փակուղային «սևուսպիտակիզմով»։

Եվ եզրափակելով՝ ստորև ներկայացնում եմ համանման հարցի վերաբերյալ Ումբերտո Էկոյի դատողությունները՝ շատ բնորոշ վերնագրով հրապարակախոսական հոդվածում։ Այն զետեղված է Էկոյի հրատարակած վերջին գրքի (Pape Satan Aleppe) ամենավերջում։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս