01:00
«Կարենը պետք է վերադառնա տուն ամեն գնով». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր հայրենակից Կարեն Ղազարյանը վերջերս Ադրբեջանում դատապարտվեց 20 տարի ազատազրկման։ Այսօր հայ-ադրբեջանական սահմանը փորձել է հատել ու հայկական բանակի կողմից վնասազերծվել է Ադրբեջանի քաղաքացի, որի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

 

Կարեն Ղազարյանը պետք է վերադառնա Հայաստան, եթե ադրբեջանցին զինծառայող չէ, ով դիվերսիա է փորձել իրականացնել, այլ քաղաքացիական անձ է, ապա նրան պետք է օգտագործել Կարենին հայրենիք վերադարձնելու համար։

Ոչ մի խաղաղասիրություն, ոչ մի մարդասիրություն, ոչ մի միջազգային կազմակերպություն, մեր հայրենակցի կյանքը առավել է ամեն ինչից։ Մենք պետք է հասկանանք, որ աշխարհի երեսին ամենակարևոր բանը դա մեր պետության շահն է։ Կարենը պետք է վերադառնա տուն ամեն գնով»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս