10:51
Նիկոլ Փաշինյանը նախապես չհայտարարածված այցով մեկնում է գյուղական համայնքներից մեկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես չհայտարարված այցով մեկնում է Հայաստանի գյուղերից մեկը: Վարչապետն այս մասին տեղեկացրեց իր «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակմամբ:

«Այսօր որոշել եմ  էքսպերիմենտ անել և առանց նախապես հայտարարելու և ոչ մեկին տեղեկացնելու մեկնել մարզերից մեկի գյուղերից մեկը:  Նույնիսկ մարզպետին տեղյակ չեմ պահել, թե որ գյուղ եմ գնում: Նման այցի նպատակն այն է, որ տեղում  ծանոթանամ, շփվեմ մարդկանց հետ՝ առանց նախապես կազմակերպված միջոցառումների և ուղղակի տեսնեմ, թե ինչ է կատարվում, ինչ խնդիրներ կան, որ կարելի է արագ լուծել, կառավարությունից ինչ են ակնկալում, այդ ակնկալիքներից ինչը կարող ենք արագ կատարել, ինչի վրա պետք է աշխատենք»,- ասաց Փաշինյանն ու դեռ գյուղի անունը գաղտնիք պահեց:

 


Նա նշեց, որ եթե այցի արդյունքն օգտակար լինի, խոստանում է, որ ժամանակ առ ժամանակ այսպիսի ֆորմատով կայցելի Հայաստանի տարբեր գյուղեր ու մարզեր՝ առանց պաշտոնյաներին տեղյակ պահելու: Վարչապետը շեշտեց, որ իր համար շատ կարևոր է  չկորցնել զարկերակը, մարդկանց հետ անմիջական կապը: Նա նկատեց, որ «Ֆեյսբուք»-ն իհարկե օգնում է այդ հարցում, սակայն կենդանի շփումը կարծում է, որ ամենակարևորն է:


Առաջարկում ենք նաև
Լրահոս