17:09
Վարչապետի վերջին գրառման վերաբերյալ

Կարինե Հարությունյանի հրապարակումը.

«Նպաստառու դառնալու չափորոշիչների մեջ մի շարք կետեր կան, որոնցով արգելվում է մարդուն նպաստ հատկացնել: Նպաստի համար գրանցում են անգամ մարդու ունեցվածքը. ինչ մակնիշի հեռուստացույց ունի, սառնարան, անշարժ գույք եւ այլն, ամեն բան: Հնարավոր է անգամ նման տվյալների մեջ սխալներ լինեն. հայտնի է, որ շատ սոցապ աշխատողներ գործարքի էին գնում մարդկանց հետ՝ տվյալներ կեղծելով նրանց նպաստառու ներկայացնում եւ ասենք՝ առաջին մեկ-երկու ամսվա նպաստի գումարը որպես կաշառք վերցնում: Այսինքն՝ կարելի է տվյալների բազան նորից ուսումնասիրել՝ տարբեր մեթոդներով: Ի դեպ, մայրս տարիներ առաջ ասում էր, որ, օրինակ, Իջեւանում, այսինչը նպաստ է ստանում, բայց ամբողջ տնով աշխատում են: Վարկերի մասին. նպաստառուն չի կարող նախ վարկ վերցնել, որովհետեւ նրա աղքատության ցուցիչը՝ ըստ նախատեսված սանդղակի, որոշակի միավոր պիտի կազմի, որով էլ որոշվում է մարդու աղքատության աստիճանը՝ կախված եկամուտներից, ունեցվածքից, ընտանեկան դրությունից եւ այլն: Նկատի ունեմ՝ նպաստառուն այնքան եկամուտ չունի, որ կարողանա վարկ փակի: Եթե մարդը ամսական 100 հազար դրամ վարկ է փակում, ըստ իս, նպաստառու չի կարող լինել: Սա անարդար է այն ծայրահեղ աղքատների նկատմամբ, որոնց ամսական եկամուտը չի բավարարում նվազագույն սպառողական զամբյուղի բավարարմանը, ուր մնաց թե մի հատ էլ վարկ վերցնեն ու փակեն»:



 

Առաջարկում ենք նաև
Լրահոս