ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր այն դիմումի պատասխանը, որ ուղղված է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Դիմումը վերաբերում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին:

«Վերջապես ստացա փետրվարի 20-ին ՀՀ առողջապահության նախարարին ուղղված իմ դիմումի պատասխանը՝ նախարարից և հիվանդանոցի տնօրենից. այդ պատասխան դիմումներում ինձ խորհուրդ են տալիս դիմել այստեղ, այնտեղ, որ սա այսպես չէ, այլ այնպես է....

Պարոնայք, մինչև ինձ խորհուրդներ տալը, ես ձեզ խորհուրդ կտայի այնպես աշխատել, որ նման հարցերով, ելնելով անելանելի վիճակից, քաղաքացիները չդիմեին ԱԺ-ի պատգամավորներին:

Նշեմ, որ ես շատ լավ գիտեմ, թե ինչ ասել է 13-րդ աշխատավարձ և թե նախարարին դիմեմ, թե ինչ-որ տեսչության, թե ուրիշ մեկին: 

Ես ընդամենը ներկայացրել եմ քաղաքացու դժգոհությունը (ներկայացել էր որպես հուսահատ ընտրող), ով պարզ պատճառներով խնդրել էր չհրապարակել իր անունը: Համենայնդեպս, չեմ զլանա և կհրապարակեմ ինձ դիմած քաղաքացու բողոքը, որը ներկայացրել էի հարգարժան նախարարին: Նաև հրապարակում եմ նախարարից և հիվանդանոցի տնօրինությունից ստացված պատասխանները:
Ավելացնեմ, որ այս հիվանդանոցից բողոքները շատ են և ինձ խորհուդ տալու փոխարեն՝ լավ կլիներ ոմանք պատշաճ ձևով կատարեին իրենց պարտականությունները»: