Մեր խմբակցությունում բոլորն աշխատում են և աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ: Այդ մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում առողջապահության նախարարի գրառումը, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեմ են դրական փոփոխություններին:

«Իսկ հավելյալ մենկաբանությունների համար, կարծում եմ՝ արժե դիմել պարոն Թորոսյանին»,- նշեց Մակունցը:

Մակունցը նաև տեղեկացրեց, որ խմբակցությունում դեռ չեն քննարկել  շաքարավազ պարունակող գազավորված ըմպելիքների հետ կապված՝ Արսեն Թորոսյանի առաջարկը: