05:50
«Միայն մեկ փաստաթուղթ է գաղտնազերծվել ու հրապարակայնացվել 2018-ին». Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միայն մեկ փաստաթուղթ է գաղտնազերծվել ու հրապարակայնացվել 2018-ին։ Փաստորեն նույնիսկ իշխանափոխությունն ու հեղափոխությունը չխթանեցին նախկինում գաղտնի համարված և տասնյակ տարիներ գաղտնիության կարգավիճակ ունեցող փաստաթղթերը գաղտնազերծելու և հրապարակայնացնելու պրակտիկան։ 2018-ի ընթացքում փաստաթղթեր գաղտնազերծած 4 մարմիններն ԻԱԿ-ին տեղեկացրել են, որ թեև տասնյակ փաստաթղթեր են գաղտնազերծել, սակայն մերժել են դրանց տրամադրումը՝ նշելով՝ մի դեպքում, որ դրանք փոխանցվել են ազգային արխիվ (ՀՀ Վարչապետի աշխատակազմ), մեկ այլ դեպքում (Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն) նշելով, որ գաղտնազերծումն ինքնին չի նշանակում, որ փաստաթղթերն այլևս գաղտնիք չեն պարունակում (օրինակ անձնական տվյալներ), երրորդ դեպքում (Պաշտպանության նախարարություն) նշել են, որ գաղտնազերծած միակ փաստաթուղթը՝ հայտնի 0038 որոշումը, առգրավվել է քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից, և մերժել են դրա տրամադրումը»։

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս