Ադրբեջանը զորավարժությունների շրջանակներում երեկ երեկոյան անցել է , այսպես ասած, բարոյահոգեբանական զորավարժության: Զորավարժության մասնակիցները նշել են Նովրուզը, որի ընթացքում հնչել է բացառապես ռազմահայրենասիրական երգեր: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նույնպես մասնակից է եղել այդ միջոցառումներին: Նա կարևորել է ռազմական ուժերի բարոյահոգեբանական վիճակը, ռազմական ոգին և կոչ արել, որ պատրաստ լինեն ռազմական ցանկացած առաջադրանք կատարելուն: