05:56
«Հոգեկան հիվանդը 5-6 տարեկան աղջիկ երեխայի հետ երեկոյան ժամը 8:30 փողոցում գումար ա մուրում, պետությունը անելիք ունի՞, թե` ոչ»

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Կենտրոնում` Մարիոտ հյուրանոցի դիմաց, ինձ մոտեցավ մի տղա` աղջիկ երեխայի ձեռքը բռնած ու դիմեց հետևյալ նախադասությամբ.
«Էջմիածնից ենք եկել երեխայի հետ, ուշացել ենք գազելից, մի քիչ գումարով կօգնե՞ք, գնանք՝ տեղ հասնենք»:

 

Այս տղային շատ նմանեցրի մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի եկած այն ընտանիքի հորը, որի մասին կինը ասեց թե հոգեկան հիվանդի թուղթ ունի, գործի չեն վերցնում: Ասեմ ավելին` վստահ եմ նա էր:

Ասածս ինչ ա, հոգեկան հիվանդը 5-6 տարեկան աղջիկ երեխայի հետ երեկոյան ժամը 8:30 փողոցում գումար ա մուրում, պետությունը անելիք ունի՞, թե` ոչ:
Ես կարծում եմ ունի, բայց չգիտեմ, որ մարմնին նշեմ, որ զբաղվեն: Ես երեխաների համար եմ մտահոգ:

Հ.Գ. մինչ վերջի նախադասությունն էի գրում ինձ մոտեցավ (Վ.Սարգսյան փողոցի վրա) էն թարթիչավոր ազջիկը իրենց ընտանիքից միևնույն խնդրանքով, բայց Էջմիածնի փոխարեն Արարատ ասելով»:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս