20:22
Կարեն Վրթանեսյան. «Բա խի՞ չէիք Սերժի վախտ գրում»

Բնական է, որ իշխանական քարոզիչները չէին կարող անպատասխան թողնել երեկվա քննադատությունը։ Աչքովս ընկավ մի քանի թեզ, ակնհայտորեն մեկ կենտրոնից իջեցված, քանի որ տեղ-տեղ համարյա նույն բառերով էր․

1․ Էս ի՞նչ ստորություն է մարդու ընտանիքին կպնելը։
2․ Դե լավ, ի՞նչ եք խառնվել իրար, հարմարության հարց է։
3․ Փաշինյանները վաստակել են այդ իրավունքը։
4․ Ba xi cheiq Serji vaxt grum?

 

Բացատրեմ, թե ինչու են սրանք կեղծ, երբեմն նույնիսկ աբսուրդ ու հաստատ ոչ բարոյական փաստարկներ․․․

1․ Նախ՝ հենց Փաշինյաններն են իրենց ընտանիքը ամեն պատեհ ու անպատեհ առիթով մեջ գցում ու հենց քարոզչական նպատակներով։ Ի՞նչ է ստացվում․ ընտանիքը, այդ թվում երեխաներին, ինքնագովազդի համար օգտագործելն օք ա, իսկ կիքսերի համար քննադատել չի՞ կարելի, որովհետև «հետները երեխա կար»։ Ո՞ւմ եք էշի տեղ դնում։

Մի՛ խառնեք «պետական բուրդը սեփականի հետ» (այդ թվում և կին ու երեխա) և չի լինի որևէ քննադատություն։

Ավելին՝ հենց նիկոլական քարոզիչներն էին, որ սկզբում փորձում էին ընտանիքով գնալը ներկայացնել որպես «պատասխան ադրբեջանական զորավարժություններին»։

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ․ քննադատության թիրախը ոչ թե երեխաներն են կամ նույնիսկ Աննան, կամ Աշոտիկի ծնունդը, հարցն այն է, թե ինչու է պետական կարևոր՝ ազգային անվտանգության հետ կապված, միջոցառմանը Նիկոլը գնում է ընտանիքով։

2․ Այդ «հարմարացնելու» հոմանիշը «կոռուպցիա» բառն է։

Առավել ևս, որ չկա որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչու էր պետք 50–60 հոգով, այդ թվում բարձրագույն պետական պաշտոնյաներով գնալ 2 օրով Արցախ, եթե կարելի էր այդ նիստը Երևանում անել։ Ու շատ ավելի էժան կնստեր Արցախից 10–12 հոգի բերելը։

Եթե նման բանի մասին Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իմանայիք, կբզկտեիք իրենց էլ, իրենց ընտանիքներն էլ։

3․ Տեսե՛ք նախորդ կետի առաջին տողը։ Կրկնեք անընդհատ մտքներումդ, որ պետականն ու ընտանեկանն իրար խառնելը կոռուպցիա է։ Գուցե և տեղ հասնի մի օր։

4․ Ձեր օրն էլ օր չի․․․ 

Առաջարկում ենք նաև
Լրահոս