15:05
Կարեն Անտաշյան. «Հիմա չգիտեմ, իր մտքով անցածն է ինձ հասել, թե իմ մտքով անցածը՝ իրեն»

Հեռազգացողության կամ հեռազդեցության գոյության հարցում հազար անգամ համոզվել եմ, ասենք, որ մեկի մոտ մի բան մտածեմ՝ ինքը տեղում բառացի ասի, անգամ եղել է բանաստեղծություն եմ մտածել՝ կողքինս գնացել գրել է հաջորդ օրը, բայց երեկվա եղածը համ շատ զվարճալի է համ ավելի հեռահար։ Ծնողներս պետք է երեկոյան մեր տուն գային, առավոտյան մտածեցի կարելի է մամային զանգել ասել, որ պեռաշկի թխի բերի, մտածեցի ու գործերով անցա մոռացա, երեկոյան տուն եմ գալիս, տեսնեմ մաման ճիշտ իմ ուզած կարկանդակներից թխել բերել է, էդպես շոկի մեջ, ասում եմ կարող է զանգել եմ քեզ, ասում է ինչի՞ համար ու սա այսպես ասած անառողջ լինելու պատճառով շատ ուշ-ուշ պատրաստվող ուտեստ է՝ զուգադիպությանը հղում անելու համար )) Հիմա չգիտեմ, իր մտքով անցածն է ինձ հասել, թե իմ մտքով անցածը՝ իրեն։ Բայց եթե խորանում ես, ու պռոեկտում մեր կայացրած բոլոր որոշումների վրա, որ իբր մենք ազատ կամքով կայացրել ու սնել ենք որոշող լինելու մեր սնափառությունը կամ մեր ստեղծագործությունների վրա, որոնց հեղինակայինը մենք պահում ենք ատամներով, իբր թե բարձր մի ոլորտի տիրապետող ենք, ապա ահռելի շատ սահմաններ են ջնջվում մեր միջև ու տրաքում է եսի փուչիկը։


Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից:


 

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս