«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում երեկ՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են: