18:34
«Բա չիմացաք». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բա չիմացաք… Պարզվում ա՝ 2 մլն+ բարձր աշխատավարձ ստացողներն էլ հարկերի համահարթեցումից բան չեն շահում։ Բանն այն է, որ Հայաստանում մասնավոր հատվածում պրակտիկա կա, որ պայմանագրում նշվում ա զուտ (հարկվելուց հետո) աշխատավարձը։ Այսինքն՝ հարկերի նվազման դեպքում ավելացված գումարը մնում ա գործատուի մոտ, իսկ հարկերի բարձրացման դեպքում տուժողն էլի գործատուն ա։ Մի կողմից կարելի ա ուրախանալ, որ աշխատողները որոշակի պաշտպանվածություն ունեն «արտաքին» միջամտությունից, մյուսից՝ հարց ա առաջանում, թե հարկերի առաջարկվող համահարթեցումն ո՞ւմ շահերն ա սպասարկում։ Վարչապետը, կարծես, աշխատող քաղաքացիներին էր «աչքալուսանք» տալիս։ Բայց սա արդեն վերլուծության այլ թեմա ա»։

 

 

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս