ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պարոն Միրիջանյան ջաաան, քանի Ձեր նման բժիշկների տեսակը կա, ապա Բժշկությունը միշտ հաղթելու է!!!

Եկեք միշտ հիշենք, ընդունենք, համակերպվենք՝ բժիշկները լավագույնն են ու արժանի են լավագույնին…
Նկարում 3 բժիշկներ են, 3-ն էլ մեր վիրաբուժության հիմնասյուններն են համարվում, իրենց կյանքի ընթացքում բազում մարդկանց են բուժել-օգնել, նրանց թիկունքում հազարավոր փրկված կյանքներ են կանգնած…

Խնդրանքով դիմում եմ իմ սիրելի գործընկերներին, խնդրում եմ, բժիշկների մասին լուրեր մեկնաբանելիս եկեք լինենք մի փոքր էլ ավելի կոռեկտ, զգոն ու աչալուրջ…


Այսօր իմ 2 գործընկերները դիմեցին ինձ, թե արդյոք ճիշտ է,որ բժիշկ Միրիջանյանը հարվածել է հիվանդին, հիվանդի հարազատին, ես էլ «համարձակվեցի» զանգահարել մեր բժշկին, չվերցրեց հեռախոսը, 20 րոպե հետո զանգահարեց, ասեց, որ բարդ վիրահատության էր... Իսկ ես միանգամից ասեցի հետևայլը, ճիշտ է, որ Դուք…, ասեցի այն ինչ ինձնից հարցրել էին իմ գործընկերները… Մեր Բժիշկը լուռ լսեց ու անջատեց հեռախոսը…
Րոպեներ անց, ինձ զանգեց հիվանդի հարազատը ու մի լավ ամոթանք տվեք ու «սպառնած», որ չհամարձակվեմ երբեք իրենց Բժշկին վիրավորեմ… Անկեղծ ասած տեղին էր ասում ամեն ինչ
Միանշանակ է, որ բժշկությունը միշտ էլ հաղթելու է ու հաղթելու են ազնիվ մասնագետների, հիվանդներին առողջություն պարգևող մարդկանց շնորհիվ:
Այսօր ևս մեկ անգամ հասկացա, որ երբ «հարձակվում» ենք բժշկի վրա՝ վիրավորելով, անգամ չենք նայում թե ում հետ ենք խոսում, մոռանում ենք, որ նրանք յուրահատուկ մարդիկ են… Ու նրանք լավագույնն են, ամենաուժեղն են ու մեզանից բոլորից լավն են քանի որ ընտրել են ամենաբարդ մասնագիտությունը:

Բժիշկները մարդիկ են, որոնք իրենց անձնական կյանքը երբեմն մոռանում են ու ապրում են լրիվ անծանոթ մարդու կյանքով…
Երբ, աշխատանքի մեջ, մեր վրա անիմաստ խոսում են, դարձնում ենք պատմություն , իսկ նրանք ինչ են անում, երբ փորձում ենք մտնել իրենց մասնագիտական դաշտ,... շարունակում են մեզ առողջություն պարգևել...

Պետք է հասկանանք, որ մեր սպիտակ խալաթ կրող բժիշկները իսկական Հերոսներ են…
Եկենք, գնահատենք նրանց աշխատանքը, հավատացեք՝դա ամենաքիչն է, ինչը մենք կարող ենք անել։

Իրականում, անշնորհակալությունը որքան էլ շատանա, արդարությունը գալիս է ու հաղթում է…»: