19:48
Ռուբեն Մելիքյան. «Կտրուկ արձագանքեցի, որ նման բան չէր կարող մեր Վարչապետն ասել… Հետո լրագրողն ուղարկեց ձայնագրությունը…»

Այսօր մի արտասահմանյան լրատվամիջոցի լրագրող զանգահարեց։ Մեկնաբանություն խնդրեց ՀՀ վարչապետի մտքերի վերաբերյալ՝ առանց մեղադրական դատավճռի բռնագրավելու մարդկանց գույքը, եթե այդ մարդիկ չապացուցեն, որ գույքն օրինական է։

Ճիշտն ասած, կտրուկ արձագանքեցի, որ նման բան չէր կարող մեր Վարչապետն ասել, մտքումս էլ կշտամբեցի լրագրողին՝ կամաց-կամաց պետական գործչի որոշ նշաններ ցույց տվող Փաշինյանին տրոցկիստական մտքեր վերագրելու մեջ։

Հետո լրագրողն ուղարկեց ձայնագրությունը…

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից:

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս