Հաշվի առնելով Բաքվի բռնապետի վարչակարգի բռնազավթման մեջ գտնվող թալիշների հասցեին Հայաստանից ամենաբարձր մակարդակով հնչեցված ուղերձները, կարծում եմ` առաջիկայում պետք է ակնկալել Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահ Ալքարամ Հումմաթովի պատասխանը, հատկապես այն համատեքստում, որ Իլհամ Ալիևը չի կարող ներկայացնել Ադրբեջան հորջորջվող արհեստական գոյացության տարածքում անկախ իրենց կամքից հայտնված թալիշներին։

Ադրբեջանաբնակ թալիշ ժողովրդի անունից հանդես գալու նման ներկայացուցչական մանդատ ունի հենց նախագահ Ա․ Հումմաթովը, որի հրամանագրով, ի դեպ, անցյալ ամռանը ձևավորվել է նաև Թալիշ-Մուղանյան Ինքանվար Հանրապետության վտարանդի կառավարությունը, ինչպես նաև նշանակվել՝ դրա վարչապետ և նախարարներ։

Միևնույն ժամանակ թալիշական ազգային շարժումն իր տեսակետները հասանելի է դարձնում նաև մի քանի բավական ազդեցիկ տեղեկատվական ռեսուրսներով, որոնցից պետք է հատկապես առանձնացնել «Ազատ Թալիշստանի ձայն» ռադիոկայանը (նախկինում՝ «Թալիշստանի ձայն»), «Ազատ Թալիշստանի հեռուստատեսությունը» և «Ազատ Թալիշստանի լրատվական գործակալությունը» («ԹոլիշՄեդիա» կայքով), ուստի, ըստ իս, տրամաբանական կլինի հենց այդ խողովակներով նախագահ Ա․ Հումմաթովի պատասխան ուղերձների տարածումը։

#թալիշներ