15:58
«Ամբողջ դատարանը շրջափակված է կարմիր բերետավորներով. Տպավորություն է, որ ամբողջ ՊՊԾ գունդն այստեղ է»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում. ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը: Գևորգ Սաֆարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ այսօր ահավոր վիճակ է տիրում դատարանի մերձակա տարաքում: Ամբողջ դատարանն, ըստ նրա շրջափակված է կարմիր բերետավորներով: «Տպավորություն է, որ ամբողջ ՊՊԾ գունդն այստեղ է: Տեսեք՝ ինչ քանակությամբ ոստիկաններ են կուտակված: Քիչ առաջ տեսան, որ նկարում ենք, հրահանգ տվեցին կարմիր բերետավորներին ուղարկել չերևացող տարածք: Ու սա իրականացվում է երկու տասնյակ խաղաղ քաղաքացիների համար: Ի՞նչ կարիք կար»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս