Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նայեցի քաղաքապետի տեղակալի և Արթուր Մեսչյանի հարցազրույցը։ Տանիքներ-վերելակ ծրագրի մասին խոսելիս՝ Մեսչյանն ասում է թող չթվա աբսուրդ բաներ ենք խոսում։ Չի թվում։ Ասեմ ավելին, երբ ծանոթացա Մեսչյանի հետ, դեռևս թաղապետ էի, կարճ զրույցի ընթացքում իրեն ներկայացրեցի, որ դեռ 2016-ից որպես պիլոտային ծրագիր Դավթաշենում սկսել էի շենքերի տանիքներին մանսարդային հարկ ավելացնելու գործընթացը։ Ի ուրախություն ինձ, ինքն էլ արդեն ուներ նման մտքեր։
Բայց հարցազրույցի ընթացքում իրենց խոսքում բաց թողեցին մի կարևոր հանգամանք։ Իրենց շեշտած բնակիչների կոնսենսուս երբեք չեն կարող ունենալ։ Եվ երկրորդ՝ ոչ մի ներդրողի ձեռնտու չի թեկուզ մեկ հարկ բնակարան կառուցի դրա դիմաց վերանորոգի շենքի մուտքը և փոխի վերելակը։ Շատ վատ է, որ քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալը մաթեմից էդքան թույլ է, թե՞ ուղղակի խաբում էին երևանցիներին»։