«Այսօրվա հարուստների մեծ մասը իրոք աղքատ ընտանիքներից են և չպետք է փակեն աղքատ ընտանիքներից դուրս եկող երիտասարդների հաջողության հասնելու ճանապարհը․․․
Մենք չունենք նավթ, գազ և ունենք պոտենցիալ թշնամական հարևաններ և մեր պետության իմունիտետը բարձրացնելու համար մեզ պետք է սոցիալական արդարություն ու համերաշխություն․․․
Հարուստ մարդու հաջողությունը դեռ իր որդունը չէ, հարուստի որդին էլ ինքը պետք է մրցակցի իր սերնդակիցների հետ՝ անկախ սոցիալական ստատուսից»,-իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այսպիսի դիտարկումներ է արել Մենուա Հարությունյանը, հավելելով, որ որպեսզի հասարակության մեջ սոցիալական հավասարություն հաստատվի, առաջին քայլը պետք է անեն հենց հարուստները: Մանրամասները՝ տեսանյութում.