Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ: ՀՀ վարչապետը այդպիսի կոչ պարունակող  գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ. հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր:

Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են եւ ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ:

Դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլեւ բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր Ձեր գրառումները կարդում են»,- գրել է Փաշինյանը: