09:30
«Մեր երկրում մեզ ամենուրեք խաբում են». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ ցավալի է, որ մեր երկրում մեզ ամենուրեք խաբում են: Ուրեմն, «Թումանյան Շաուրմա»/Tumanyan Shawarma սննդի օբյեկտն ունի ճաշացանկ, որտեղ կա նաև գնացուցակը: Հաճախորդը ճաշացանկից ընտրում է ուտեստը, ծանոթանում գնացուցակին և մոտենում դրամարկղին, վճարում է գումարը և ՀԴՄ կտրոնից պարզում, որ իր ընտրած ուտեստի գինը տարբերվում է ճաշացանկի գնացուցակի գնից: Օրինակ` հավի իքիբիրն արժե 800 դրամ, սակայն ՀԴՄ կտրոնում դրա գինը 900 դրամ է: Այդպիսի օրինակները շատ են: Մի խոսքով` խայտառակություն, որի մասին պետք է իմանալ և հետևություններ անել»:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս