10:22
Վահագն Գրիգորյան. «Իրավաբանին հաճախ տրվող հարցերից…»

Իրավաբանին հաճախ տրվող հարցերից․ «Տունս պետքա աներձագիս անունով անեմ, հիմի առուվաճա՞ռք անեմ, թե՞ նվիրատվություն»։

Պատասխան – Եթե նայենք բացառապես աներձագի շահից, ապա խորհուրդ եմ տալիս վաճառել (ավելին ասեմ՝ շուկայական ողջամիտ գնով)։ Իսկ եթե նայենք Ձեր ու այլ հնարավոր շահագրգիռ անձանց շահից, ապա խորհուրդ եմ տալիս նվիրել։

Ո՞րն է տարբերությունը –

1) Դուք կարող եք հետագայում պահանջել վերացնել նվիրատվությունը՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 601 հոդվածով սահմանված որևէ հիմքով։ Այս նորմը չի գործում վաճառքի դեպքում։

2) Եթե Դուք հետագայում սնանկ ճանաչվեք, ապա նվերը համեմատաբար ավելի հեշտ կարող է հետ վերցվել աներձագից։ Իսկ հետ վերցվելուց հետո այն կիրացվի, ու ստացված գումարով կմարվեն Ձեր պարտքերը։

3) Եթե հետագայում պարզվի, որ Դուք գույքը վաճառելու իրավունք չունեիք, որի մասին աներձագը չգիտեր (նա անմեղ «բարեխիղճ» ձեռք բերող էր), ապա գույքը աներձագից կարող է հետ վերցվել միայն որոշակի դեպքերում։ Իսկ եթե հետագայում պարզվի, որ Դուք գույքը նվիրելու իրավունք չունեիք, ապա նվիրված գույքը միշտ կարող է հետ վերցվել։

Հատված «Ա՜խ այդ պայմանագրերը» գրքից, որը երբեք լույս չի տեսնի (երևի)։ :



ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ

Առաջարկում ենք նաև
Լրահոս