21:17
«Հա, մեկ էլ ասա, որ կաթողիկոսի վրա հարձակվողին բուհի ռեկտոր են տալիս». Տիգրան Քոչարյան

«Ուրեմն մի հատ Ուլֆ Էկման ա լինում Շվեդիայում, մի օր մտածում ա` ես մնացածից ինչով եմ վատ, մի հատ էլ եկեղեցի ես բացեմ:
Բացում ա, դվիժենի ա անում, տարբեր տեղեր մասնաճյուղեր ա բացում, այդ թվում Հայաստանում։

Տասնորդները լավ հավաքում են, գործը լայնանում ա, կառույցը ընդլայնվում։

Բայց մի օր Էկմանը ջոկում ա, որ մի բան էն չի, փոշմանում ա իրա արածից ու վերադառնում ա կաթոլիկ եկեղեցի։

Ասածս ինչ ա։ Այսօր իմ լավ ընկեր, Բլոգ նյուզ կայքի սեփականատեր ու լրագրող Կոնստանտին Տեր-Նակալյանին Կոնստանտին Տեր-Նակալյան ԱԱԾ են կանչել, որպես վկա, ինչ-որ հիմար բողոքով։

Կոստյա ջան, որ հասնես տեղ, ասա մի հատ էլ Տիգրան Քոչարյան կա, էնքան բան կարա պատմի քո վրա բողոքածների մասին, որ մի քանի քննիչ, մի տարվա աշխատանքով ապահովված կլինեն ազգային անվտանգության գծով:

Բայց Էկմանի պահը մի հատ անպայման քննիչին պատմի։ Էդ նույն ա, ոնց որ Նիկոլը մի քանի տարուց փոշմանի, ու մտնի ՀՀԿ։

Հա, մեկ էլ ասա, որ կաթողիկոսի վրա հարձակվողին բուհի ռեկտոր են տալիս, էդ ռեկտորին էլ թող մեկ-մեկ իրենց մոտ կանչեն, կրոնական ատյածեւթյան թեմայով:

Կողքդ կանգնած եմ բռատ»։

Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից:

Առաջարկում ենք նաև
Լրահոս