Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տղաներ ու աղջիկներ, ֆունդամենտալ համը մի հանեք. թե բա կեղծ լուր հրապարակելը քրեորեն պատժելի ա:
Եվրոպայում և ԱՄՆ ում ցանկացած բան կարելի է տպել և դատի տվողը պիտի ապացուցի դեռ, որ ժուռնալիստը գիտեր, որ լուրը կեղծ ա, որ դիտավորությամբ ա տպել, որ վնաս պատճառի, և այլն, և այլն:

Ազատ մամուլի վրա հարձակվում են էն մարդիկ, ովքեր մամուլով եկան իշխանության. էդ ա ապշեցուցիչ: Նաև էն մարդիկ, ովքեր Եվրոպայի գրանտներով մամուլ կայացրեցին:

Հլա մի հատ անկախ դատարան կազմավորեք, նոր մամուլի վրա հարձակվեք:
Մինի-Քոչարյանների շքահանդես լինի ոնց որ…»: