ՀՀ ոստիկանության հասարակայնությսն հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2019–ի առաջին ժամերին ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 13 վարորդի։
Նա, մասնավորապես, գրել է. «ՀՀ ոստիկանությունը տարեմուտին տեղեկացրել ու զգուշացրել էր, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարող ոչ մի վարորդի նկատմամբ ներողամտություն չի լինելու:Այս գիշեր՝ 2019 թ․ առաջին ժամերին, ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 13 վարորդի, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։ Մեկ անգամ եւս կոչ ենք անում խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։