«Փակվող նախարարությունների աշխատողների ապագայի թեման հուզական է, ինչը բնական է։ Նիկոլական պրոպագանդիստների պահվածքն էլ՝ զզվելի, ինչը բնական չէ, բայց, ցավոք, սպասելի։

Սակայն ես կուզեի այլ բան քննարկել։ Շատ կարդացի մեկնաբանություններ, թե բա հերիք ա պետությունն էդ ձրիակերներին պահի (իրականում 80–160 հազար դրամ ստացող այդ մարդկանց մեջ կան և ձրիակերներ ու կոֆե դնողներ, կան նաև շատ պրոֆեսիոնալ, աշխատասեր մարդիկ)։ Տեսա նաև հայտարարություններ, թե չպիտի պետությունը մշակույթը կամ սպորտը ֆինանսավորի, ամեն ինչ պիտի ազատ շուկան որոշի։

Սա կեղծ օրակարգ է։

Հարցերը պետք է դրվեն այսպես․ ի՞նչ կարող է / պետք է տա այս կամ այն ոլորտը մեր պետության և հանրության զարգացման համար։

Այդպիսի քննարկումներն իսպառ վերացել են։

Օրինակ՝ զանգվածային սպորտի զարգացումը շատ կարևոր եմ համարում, որովհետև այն օգնում է նախաբանակային տարիքի պատանիներին ավելի պատրաստ գնալ զինծառայության։

Կամ էլ մշակույթի մասով կարելի է ասել․ եթե դու չես զարգացնում քո մշակույթն, ապա ստիպված ֆինանսավորելու ես օտար մշակույթը։ (Սա որպես վերին ատյանի ճշմարտություն չեմ ասում, խնդրեմ, վիճեք հետս)։

Այսինքն ամենակարևոր խնդիրը՝ այն է, թե ինչ պետք է տա այս կամ այն ոլորտը պետությանն ու ազգին, ընդհանրապես չի քննարկվում։

Հարցն այստեղ ձևը չի (նախարարություն, ՊՈԱԿ, վարչություն, թե ինչ), հարցն այն է, որ եթե չկա խորը քննարկում ոլորտների մասին, ապա ազգը մնալու է զանազան самодур-ների ու ժուլիկների գերին․․․»: