Քաղաքագետ Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ողղակի փաստենք, որ գազի ներկայիս գինը Նիկոլի նախկինների ձեռքբերում է, որը ընդդիմադիր Նիկոլը համարում էր բարձր և ասում՝ պետք է իջեցնել, ավելին՝ խոստանում էր իշխանության գալու դեպքում իջեցնել, իսկ այսօր արդեն վարչապետ Նիկոլը բանակցում է Կրեմլի հետ, որ գազի գինը գոնե չբարձրանա և բնականաբար իջնելու մասին խոսք չկա...

Ասել է թե, այս հարցում ևս մեր սուտ խոսալու հետ մեծ սեր ունեցող Նիկոլը խաբեց մեր ժողովրդին...

Թե բա ես կիջեցնեմ գազի գինը, թե բա Սերժնա մեղավոր, որ ռուսները գազը թանկ են ծախում Հայաստանի վրա, թե բա սահմանից էժանա մտնում՝ ներսում ա թանկանում և էլի նման ֆլան ֆստան, մստան ճստան...

Հա ժողովուրդ ջան զգոն եղեք, չտարվեք իմ և ուկրաինուհիների կրքոտ պարով, հետո ուշքի գաք տեսնեք առիթից օգտվել՝ գազն էլ են թանկացրել...»։