Ես շատ մեծ ուշադրություն չէի դարձնի Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման են հասել ղարաբաղյան հարցում։ Ի վերջո, դա կարող է պարզ ապատեղեկատվություն լինել, որին մենք նախկինում հազար անգամ առնչվել ենք։

Ինձ այլ բան է անհանգստացնում՝ հնարավոր պատերազմը։ Ահա սրա հավանականությունն է շատ մեծացել։ Մի քանի պատճառով, որոցն թվում են նաև Ադրբեջանի համար՝ միջազգային հարմար իրողությունները, Հայաստանի դիրքերի թուլացումն ու, ըստ էության, կորսված մի քանի ամիսները, որոնք մենք սպառեցինք բացառապես ներքաղաքական պրոցեսների վրա։ 

Այս ընթացքում մտահոգիչ բազում երևույթների ականատես եղանք։ Դրանց հանրագումարը խոսում է պատերազմի հավանականության մեծացման մասին։ Եվ ուրեմն պետք է պատրաստ լինել դրան։ Նախ և առաջ հոգեբանորեն։ Այդ պատերազմն է լինելու արցախյան խնդրի լուծումը հաջորդ տասնամյակների համար։ Որքան դիմակայենք, այնքանին էլ տեր կմնանք։ Իսկ թե առաջ գնացինք, ուրեմն հանգուցալուծում էլ կունենանք։ Ահա այսպիսի յուրօրինակ Հայրենական պատերազմ...