09:09
«Եթե մարդուն սխալ տեղն են հեռացրել, թող հեռացնողները պատժվեն»

 «ԳՇ հետախուզության պետը երրորդ կամ չորրորդ կալիբրի պաշտոն չէ ու եթե նրան աշխատանքից ազատում են, ապա տակը հաստատ որևէ հիմնավոր բան պետք է լինի, որ հատկապես դա տեղի է ունենում 2016 թվականի ապրիլյան մարտերից հետո:

Հա, դուք իհարկե կասեք՝ եթե մեղավոր էր, թող դատեին: Ես էլ իհարկե կպատասխանեմ՝ թող չդատողին էլ դատեն, մեղավորներին էլ վրից դատեն: Բայց մինչև այդ թեման իդեալական մաքրված չլինի աշխատանքից ազատված անձը իմ կարծիքով չպետքա նշանակվի որևէ պետական կառույցում աշխատանքի հատկապես, որպես ՀՀ վարչապետի խորհրդական:

 

Եթե մարդուն սխալ տեղն են հեռացրել, թող հեռացնողները պատժվեն: Եթե ճիշտ տեղն են հեռացրել, թող չդատողները ու հեռացվողը պատժվի: Մի խոսքով, թեման բացելուց առաջ նախ պետք է այդ թեմայի հետ գործ ունեցած բոլոր մեղավորները պատժվեն:

Իսկ այս ընթացքում բանակից հեռացվում է գեներալ Լևոն Մնացականյանը»:

Առաջարկում ենք նաև
Լրահոս