Նոր Հայաստանում, նոր Գևորիկ է հասունանում...
«Լուսավոր Հայաստան» խմբակցության որոշ անդամներ նույնիսկ ընտրություններից հետո են շարունակում իրենց ոչ ադեկվատ դրսևորումները, որոնք հիմնականում արտահայտվում են անպատասխանատու հայտարարությունների տեսքով: Նախ կուսակցության սանձարձակներից Գևորգ Գորգիսյանին կարգի հրավիրենք, ով ԱԺ մտնելու խանդավառության ֆոնին ամբողջությամբ կորցրել է սթափ դատելու ունակությունը: Նրա կարճ հիշողությունը թարմացնելու և քաղաքականապես սապոնվելու նուրբ արվեստին տիրապետելու ունակությունն ի ցույց դնելու համար, բավական է հիշեցնել նրանց խոսքերը «մենք Սերժ Սարգսյանի դեմ երբեք չենք պայքարել», իսկ այդ խոսքերն ըստ էության իրականություն էին, որոնք վերստին ապացուցվեցին հեղափոխության օրերին, երբ հայտարարություններ էին հնչում ԼՀԿ-ից, որոնցով կոչ էր արվում համագործակցել Սերժ Սարգսյանի հետ: Եվ սա այդ ժամանակ հեղափոխություն սկսած քաղաքական ուժի գործընկեր ուժն էր, որը օգնելու փոխարեն, փորձում էր խանգարելով ծառայություն մատուցել գործող իշխանություններին:
Գևորգ Գորգիսյանի, կամ «Լուսավորի Գևորիկի» կերպարը թերևս բավականին նման է «ՀՀՇ-ի Գևորիկի» կերպարին, ուղղակի մեկ տարբերությամբ. ՀՀՇ-ի Գևորիկը մուրացկան էր, իսկ Լուսավորի Գևորիկը քաղաքական մուրացկան է, ով նույն մուրացկանի հոգեբանությամբ էլ այսօր դարձավ ԱԺ պատգամավոր:
Ինչպե՞ս են պատրաստվում նայել այն մարդու աչքերին, ում ամենավճռական պահին ուղղակի դավաճանել են և այդքանից հետո, խոսել ինչ-որ արժեքներից կամ քաղաքական անցյալից, դա առնվազն փարիսեցիություն է: