ԱԺ ընտրությունների ամենավատ հետևանքը դա` ԱԺ-ից քաղաքականության վերանալն է: Վերջ սիրելիներս, ԱԺ-ում այլևս քաղաքական բանավեճի մասին մոռացեք, մոռացեք լուրջ քննարկումների ու եղածների նկատմամբ հետաքրքրության մասին: Ու սա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ disadvantage-ն ա լինելու մոտակա ամիսներին ու, եթե ձգի` տարիներին: Սերժ Սարգսյանի ամենամեծ բացթողումը հենց դաշտի ամայացումն էր, բայց Սերժը ԱԺ-ում հետաքրքիր կոնֆիգուրացիա ուներ ու հենց էդ կոնֆիգուրացիան բերեց էս իշխանափոխությանը: Սերժի ժամանակվա ԱԺ-ի հիմնական առավելությունը էդ քաղաքական բանավեճի` ԱԺ-ից ներս բերելն էր, իսկ Նիկոլը հենց սկզբից դրանից զրկվեց ու սա արագ ներգործող ականի դեր է ունենալու նոր կառավարության համար: 
Քաղաքական օրակարգը սկսելու է ձևավորվել ԱԺ պատերից դուրս ու ԱԺ-ն գնալով կորցնելու է իր քաղաքական նշանակությունը: Գնալով իրավիճակի փոփոխությունը հանգեցնելու է նրան, որ նոր ԱԺ-ն որևէ ձևով չի արտահայտելու հանրային տրամադրությունները ու Նիկոլը ստիպված ա լինելու նորից գնալ արտահերթի, կամ էլ կորցնելու ա իշխանությունը: Իրականում սա ամենահավանական սցենարն ա, որը լինելու ա ոչ թե նրա համար, որ ինչ-որ մարդիկ դա ուզում են, այլ զուտ նրա համար, որ ԱԺ-ում մահացած է քաղաքական ընդդիմությունը: 
Հ.Գ. Հաշվի առեք, որ վերոգրյալում հաշվարկված է բացառապես ներքաղաքական համատեքստը, իսկ արտաքին քաղաքական մարտահարավերներն ավելի արագ են էռոզիայի ենթարկելու Փաշինյանի իշխանությունը քան ցանկացած ներքաղաքական իրադարձություն: