Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի զինված ուժերին տրամադրվող նոր ներքնազգեստին և զորամասերի լվացքատներին:

Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զինված ուժերին տրամադրվող նոր ներքնազգեստի լուսանկարները և գրել, որ նոր ներքնազգեստները որակապես էականորեն տարբերվում են նախորդից: «Զորքերում ստանում են այս նոր ներքնազգեստը։ Այն որակապես էականորեն տարբերվում է նախորդից։ Զորամասերում ստեղծվում են այսպիսի լվացքատներ, որտեղ զորքը կարողանա լվացք անել։ Անհատական ցանցերով պարկը այն բանի համար է, որ ամեն մեկը իր շորերը լվա ու չխառնի ուրիշի հետ»,-նշված է Հովհաննիսյանի գրառման մեջ։

Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել նաև զորամասերի լվացքատներից: