Պատմության մեջ հաճախ են լինում շարժումներ, որոնք կատարել իրենց առաքելությունը, հայտնվում են դատարկության մեջ:

«Իշխանափոխությունը» Հայաստանի վերջին 25 տարվա քաղաքական պատմության կենտրոնական գաղափարն ու նպատակն է եղել: Մինչ այժմ եղած բոլոր շարժումների նպատակն իշխանափոխությունն է եղել:

Ֆրոյդի պսիխոանալիզի «կրկնվող երազներին» նիրված տեսության հիմքում այն տեսակետն է, որ կպչուն նպատակներից ազատվելու համար պետք է արթմնի վիճակում այդ նպատակն իրականացվի: Միայն իրականացումից հետո են մարդիկ ազատագրվում կպչուն նպատակներից և վերադառնում իրականություն:

Իշխանափոխությունը կատարվել է, հիմա իրականության գիտակցության ժամանակն է, իսկ իրականությունը ցույց է տալիս, որ մենք մտավոր դատարկության մեջ ենք հայտնվել:

Ապրիլյան իրադարձությունների հիմնական կարգախոսներից էր «Նոր Հայաստան» կառուցելը: Արդյոք մենք հիմա Նոր Հայաստանո՞ւմ ենք ապրում:

Այս համատարած դատարկության և ապակողմնորոշված վիճակը հուշում է, որ սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբն է, այլ Հին Հայաստանի վերջը: Մենք դեռևս Հին Հայաստանում ենք ապրում, բայց դրա վերջին փուլում և դրա ախտորոշումն այն դատարկության զգացողությունն է, որն արտահայտվում է քաղաքական դեբատներում, այսինքն՝ դրանց բացակայության մեջ:

Աշխարհի ստեղծման մասին եղած բոլոր կրոնական ու գիտական տեսություններում տիեզերքն առաջացել է դատարկությունից` վակուումից: Այս մտավոր վակուումը նորի ստեղծման նախապայմանն է: Եկող խորհրդարանը մտավոր վակուումի խորհրդարանն է, և դրա սպասվող կազմը հենց այդ դատարկության արտահայտությունն է լինելու:

Նոր Հայաստանը կարող է ստեղծվել այս խորհրդարանից դուրս, և լավ է, որ խորհրդարանական ուժերն արգելափալված կլինեն պառլամենտ շենքում և չեն խանգարի այդ գործընթացին: