Երկրաշարժից անմիջապես հետո սփյուռքում ապրող հայերը, ինչով կարող էին, օգնում էին երկրաշարժից տուժածներին։ Շվեյցարացի Միշելը քայլում էր փողոցով, երբ տեսավ խելակորույս անցնող հարևանին, ով հայ էր։ Նա հարցրեց՝ ինչ է եղել։ Հարևանը պատմեց եղելությունն ու ասաց, որ ուզում է օգնություն ուղարկել՝ ցույց տալով հագուստով լի ցելոֆանի տոպրակն ու գնաց իր ճամփով։ Երեկոյան, երբ Միշելը նստած էր բազմոցին ու զրուցում էր կնոջ հետ, պատմեց, որ հարևանն ասում էր՝ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, ու մի պահ սառեց.

«Մարդիկ այնտեղ մնացել են անտուն ու ձմռան ցրտին մահանում են սովից, ցրտից, իսկ մենք նստած ենք մեր տաքուկ տանը...»։

Հաջորդ առավոտյան Միշելն ու նրա հայ հարևանը օգնություն հավաքեցին, փաթեթավորեցին ցելոֆանի տոպրակներն ու ուղարկեցին Հայաստան։ Միշելը նույնպես այցելեց Հայաստան ու ոչ մեկ անգամ։ Ավելին՝ նա KASA Fondation Humanitaire Suisse-ի հանձնաժողովի անդամ է, կառույց, որը սկզբում ստեղծվել էր հատկապես գյումրեցիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Միշել Ժնուի աշխատանքը գնահատվել է պետական մակարդակով միայն այս տարվա սկզբին։

Ես շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ Միշելի նման հումանիստ մարդուն։

Բարություն արեք ոչ միայն դժբախտ դեպքերի ժամանակ։

Նկարի մեջ Միշել Ժնուն բարի դեմքով մարդն է։

ՀԳ. Նկարն Իտալիայում ՀՀ դեսպանության ՖԲ էջից է։