Արթուր Վանեցյանը շատ լավ է հասկանում Հայաստանի արտաքին շահը

Հայտնի գաղտնալսման երկրորդ «սերիան» հերթական անգամ ցնցեց Հայաստանի ներքաղաքական կյանքը: Հուսամ` իրավապահ մարմինները դեռ կպարզեն գաղտնալսման պատվիրատուներին ու կհայտանեբերեն այն շրջանակը, որ սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը:

Միաժամանակ չենք կարող չնշել, որ գաղտնալսման ձայնագրությունը որոշակի խնդրահարույց հարցեր է թողնում, մասնավորապես, իշխանության կողմից դատարանների գործերին միջամտելու փաստը անհանգստացնող է:

Այսքանով հանդերձ չենք կարող չարձանագրել, որ արդեն երկրորդ ձայնագրությունը գալիս է ապացուցելու, որ իշխանական շրջանակներում Հայաստանի արտաքին շահը, հայ-ռուսական հարաբերությունների էությունը խորքային պատկերացնում է թերևս միայն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Ըստ էության, հենց իր ջանքերով է, որ Խաչատուրովի հանդեպ քրեական գործը կրում է ավելի մեղմ երանգներ ու նա կալանավորված չէ: Ինչն էլ, իր հերթին, կարևոր քայլ է Ռուսաստանի հետ հարաբերությունները չլարելու ու ՀԱՊԿ շուրջ ստեղծված անհասկանալի վիճակը մեղմելու առումով: Լինելով անվտանգության համակարգի երկար տարիների աշխատող` Վանեցյանը թերևս ավելի իրատեսական է պատկերացնում Հայաստանի արտաքին մարտահրավերներն ու կարողանում է տարանջատել առաջնայինը երկրորդականից: