Ինչ թեմայով ասես դեբատներ կազմակերպվեցին, բացի մի թեմայից, որի ոլորտի ստեղծված արդյունքը ՀՀ ՀՆԱ֊ի մոտ 22%֊ն է կազմում, որը ցանկացած երկրի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որն ազգային անվտանգության խնդիր է լուծում ,որն ամբողջ ազգին ապահովում է պարենով, որի զարգացման համար հսկա չօգտագործվող պոտենցիալ ունենք,որի մեջ ներառված են ՀՀ բնակչության առնվազն 1/3֊ը , որի շնորհիվ հնարավոր է ահագին կրճատել հիվանդությունների ու մահացությունների ցուցանիշը, որի միջոցով կարող ես ճանաչելի դառնալ ողջ աշխարհով։ Խոսքս գյուղատնտեսության մասին է։ 
Չեմ հասկանում ոչ ոք չի ուզում խոսե՞լ այս թեմայով, ոնց է պատկերացնում զարգացումը, ինչ ուղղությամբ, ինչ եղանակով, գուցե ուզում է ՀՀ֊ն դիտել որպես օրգանիկ գյուղատնտեսական երկիր, մյուսը մեր երկրում ԳՁՕ֊ն է համարում հեռանկարային։ Կամ անասնապահության մեջ ինչ համամասնությամբ պիտի զարգանան ոչխարաբուծությունը, տավարաբուծությունը, խոզը հեռանկարային է ,թե՞ չէ, թռչնաբուծությունը ինչպես կարելի է զարգացնել։ 
Այս կարևորագույն ոլորտի մասին ձաաայն չկա, քար լռություն է։ 
Հարգելի կուսակցականներ գյուղատնտեսությունից խոսելը հետամնացության չէ , այլ խիստ անհրաժեշտություն , խոսե՛ք այդ ոլորտից, քննարկե՛ք , հասկանանք ինչ է լինելու , ոնց։ Լրիվ վակուումային վիճակում ենք հայտնվել։
Հ.Գ. Այս ոլորտի լավը գիտե՞ք որն է , որ այս ոլորտի բոլոր շատ թե քիչ կոմպետենտ մարդիկ ճանաչում են իրար ու ի տարբերություն մյուս ոլորտների բոլորը միմյանց նկատմամբ շատ հարգալից են, օգնելու պատրաստակամ ու խիստ բարյացակամ։