Դեռ ջուր չտեսած չեն բոբիկանում...

Այս նախընտրական քարոզարշավն իրոք որ բազմերանգ ստացվեց: Որոշ քաղաքական ուժեր օպոնենտներին են քննադատում, որոշ քաղաքական ուժեր սեփական ծրագրերն են ներկայացնում, իսկ որոշներն էլ փորձում են կայանալ նոր իրողությունների պայմաններում: Քաղաքականությունն ու քաղաքական պրոցեսներն ըստ էության պայքար են ենթադրում` քաղաքական ծրագրերի, գաղափարների ինչու չէ նաև արված գործերի միջև և հենց վերջին նոտայի վրա էլ կանգ առնելով, խոսենք բուն ասելիքից: 
Այսօր, քարոզարշավի շրջանակներում ելույթներից մեկի ժամանակ, «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանը, հայտարերլ է, որ իրենց խոսքը գործ է, բայց ոչ ԲՀԿ-ի նման, որ խոսք են տալիս ու չեն կատարում: 
Նախ ի գիտություն Չուգասզյանի, պետք է նշենք, որ խոսքը գործի անբաժանելի մաս դարձնելուց, նախ և առաջ պետք է ինչ-որ արած գործ ունենալ, որ մի հատ էլ դրա մասին խոսել: Արժանահավատ և մրցակցային ծրագրի բացակայությունը, դա դեռ հիմք չէ, այլոց հասցեին սուտ տեղեկատվություն տարածելու համար, առավելևս, երբ ԲՀԿ-ն՝ ի դեմս հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի, տարիներ շարունակ իրենց կարգախոսին հավատարիմ մնալով, վայելում է հանրության սերն ու հարգանքը: Նման անբովանդակ, օդի մեջ հնչեցված մեղադրանքն առնվազն ինչ-որ օրինակով էր պետք հիմնավորել, հակառակ պարագայում դա ոչ այլ ինչ է քան պոպուլիզմ: 
Մեծ հաշվով օրինակ գոյություն չունի, քանի որ Ծառուկյանը միշտ է իր խոսքի տերը և միշտ է իր խոսքը գործով ապացուցել և եթե Չուգասզյանը զուտ անգիր արած բառեր չի հնչեցրել, ապա խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել թեկուզ վերջին մի քանի տարիների Ծառուկյանի գործունեության սպեկտորն ու մինգամայն պարզ կդառնա, որ ԲՀԿ առաջնորդը ոչ թե միլիոնների տրված խոստումն է իրականացրելլ, այլ անգամ միլիարդների հասնող և միայն վերջին 3 տարիների կտրվածքով, ներդրումները կազմել են մոտ 2.5-3 միլիարդ ԱՄՆ դոլար: Հասկանալի է, որ մեծ է գայթակղությունը այդ պատվավոր կարգախոսին արժանանալու համար, բայց դրա համար տարիների աշխատանք, կամքի ուժ և սրտացավություն է հարկավոր, որը նորաստեղծ կուսակցությունը տրամաբանորեն չի կարող ունենալ: Ինչևէ կարծում եմ մեր քաղաքացիական հասրակության ինքնագիտակցությունն այն աստիճան բարձր մակարդակի վրա է, որ հանրությունը կարող է տարբերակել կեղծ և իրական խոսք տվողներին:

Հ.Գ. Դեռ ջուր չտեսած չեն բոբիկանում...