Հայաստանի բնակչության մի ստվար զանգված «շունչը պահած» սպասում է քաղաքական գործիչների ելույթներին՝ ոմանք քննադատելու, ոմանք գովելու, ոմանք սեփական ծրագրերի իրականացման մասին խոսելու, իսկ ոմանք էլ բանալի բառերը ֆիքսելու, դրանք իրենց խոսքում կիրառելու ու թրենդային երևալու համար։


Ահա այս վերջին երևույթին պետք է անդրադառնալ առանձնակի, քննարկելով ու վերլուծելով ամեն մանրուք։ Այս երևույթը, որ նկատվում է ամեն օր, սրանում է հատկապես քարոզարշավների ընթացքում, սակայն որոշների մոտ սրացումը բերում է «բորբոքային» պրոցեսների։ Այսպիսի դեպք գրանցվեց Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո, որտեղ նա նշեց, որ Լոնդոնից լորդեր ու լորդուհիներ են գալու Հայաստան։ Մի կողմ թողնելով այս իրադարձության կարևորությունը, հայոց լեզվից «բոբիկ», ու տերմիններին չտիրապետող լրատվականներն ու ֆեյսբուքյան ֆեյքերը սկսեցին սրամտության «մրցավազքը»։ Իսկ ազգի խելացի ու գիտակից կեսն էլ զարմանքով է նայում նշված քննադատներին, որովհետև լորդուհի բառը պահի ազդեցության տակ, կամ Ծառուկյանի կողմից հորինված բառ չէ, այն գոյություն ունի բացատրական բառարաններում, ու նույնիսկ արվեստի գործեր կան, որոնցում կիրառվում է «լորդուհի» բառը, գոնե դրանից տեղյակ լինեին այն ֆեյքերն ու լրատվամիջոցները, որոնք օրեր շարունակ շահարկում են այդ բառը։


Լրատվամիջոցները անդրադարձել են նաև նրան, թե ինչպես է Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում ելույթ ունենում։ Կփաստեն բոլորը, որ երբ հասարակ ժողովրդի առաջ խոսում են նեղ մասնագիտական տերմիններով, անհասկանալի ու ճոռոմ տեքստերով, տվյալ գործչի ելույթն այլևս կորցնում է իր հետաքրքրությունը,իսկ երբ Ծառուկյանն է ելույթ ունենում, խոսում ժողովրդի հետ՝ պարզ ու հստակ, մարդիկ հասկանում են ամեն տողն ու ստանում են այն, ինչի համար գալիս են նրան լսելու ու սատարելու։


Բոլոր մարզերում ջերմ ընդունելության արժանանալը լավագույն ապացույցն է այն բանի, որ ժողովուրդը սպասում ու ընդունում է Ծառուկյանին։
Այսուհետ, Ծառուկյանի նշած որևէ տերմինի անդրադարնալուց առաջ կատարեք ճշտումներ, հետո միայն փորձեք շահարկումներ անել, որ այս դեպքի պես, չհայտնվեք ծիծաղելի իրավիճակում։