Լրատվական դաշտն ապականած ու լրագրողական էթիկան բառի բուն իմաստով բռնաբարած կայքը՝ mamul.am անունը կրող, դարձյալ իր ռեպերտուարի մեջ է: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում, բազմաթիվ մարգինալացված և քաղաքականապես իմպոտենտ ուժեր, չկարողանալով հավուր պատշաճի ներկայանալ հանրությանը, ավելի էժան տարբերակ են գտել՝ խորհրդարան սողոսկելու համար:

 

Մասնավորապես, վերոնշյալ կայքին օգտագործելով որպես հակաքարոզչության և զրպարտության գործիք, հոդված են պատվիրում բարձր վարկանիշ ունեցող գործիչների և նրանց ղեկավարած քաղաքական ուժերի դեմ, և աղոթում բարձրյալին, որպեսզի իրենց վարկանիշը գոնե չնչին բարձրանա և հայտնվեն խորհրդարանում:
Անզեն աչքով էլ երևում է, որ ներկա դրությամբ, դաշտում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից է նաև Գագիկ Ծառուկյանը և տրամաբանորեն այդ բորենիների ոհմակն իրենց կեղտոտ պատվերները հենց նրա անունով էլ իջեցնում են:

 

Ամեն ինչ ավելի սրվեց երեկվանից, երբ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում գտնվում էր Արմավիրի մարզում: Չափազանց ջերմ և մարդաշատ ընդունելությունն իսկական մղձավանջ էր որոշ չկայացած կամ արդեն իսկ ժամկետնանց քաղաքական ուժերի ղեկավարների համար, ինչի կապակցությամբ էլ սկսվեց արշավն ընդդեմ Ծառուկյանի և ԲՀԿ-ի: Փորձում են Ծառուկյանի երեկվա ելույթը, որտեղ նա հայտարարեց, որ Անգլիայից լորդեր և լորդուհիներ են ժամանաել և ցանկություն են հայտնել համագործակցել իր հետ, ինչ-որ կերպ նսեմացնել: Նախ նշենք ի գիտություն, լորդուհին դա կին լորդին կամ բարոնուհուն դիմելու ձևն է և միանգամայն կիրառելի է խոսակցականում, սա հատուկ անգրագետների համար, ովքեր դա են փորձում շահարկել: Երկրորդ, միթե կարծում եք, որ նման էժանագին ֆոկուսներով, կկարողանաք արդյունքի հասնել: Ծառուկյանի վարկանիշը չափազանց բարձր է նման կերպով դրա վրա ազդեցություն գործելու համար, այնպես որ, եթե չեք կարողանում դիմակայել, թուլացեք ու հաճույք ստացեք:

 


Հերիք չի mamul.am-ին, որպես ապատեղեկատվություն տարածելու գործիք եք դաձրել, հիմա էլ դրդում եք քայլերի, ինչից հետո արժանանալու են հասարակության հայհոյանքներին ու անարգանքի խոսքերին: Չփորձեք ԲՀԿ-ին ներքաշել ձեր կեղտոտ խաղերի մեջ, հավատացած եղեք, դրանից հաստատ ԲՀԿ-ի վարկանիշը չի տուժելու, վերջիվերջո հանրությունը վտահում է այն քաղաքական գործչին կամ ուժին, որոնք իրենց խոսքը գործով են ապացուցել, իսկ այդ առումով ԲՀԿ-ն ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի, ուղղակի անխոցելի են:

 

На данном изображении может находиться: один или несколько человек, толпа и на улице