Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատեց երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկի փոփոխված տարբերակը: Ըստ այդմ՝ հատուկ ռեժիմը կտևի 60 օրվա փոխարեն 30 օր:
Ուկրաինայի անկախության պատմության ընթացքում առաջին անգամ, հայտարարվեց հատուկ ռազմական ռեժիմ, որի նպատակը, ըստ իշխանությունների, պաշտպանունակության մակարդակի բարձրացումն է:
Պորոշենկոյի հակառակորդ քաղաքական ուժերը հայտարարում են, որ սա ընտրություններում հաղթելու շանսեր չունեցող նախագահ Պետրո Պորոշենկոյի վերջին փորձն էլ, որը ուղղված է նախագահական ընտրություններին գոնե մի փոքր ձայներ հավաքելուն։ Նա փորձում է օգտագործել սևծովյան զինված միջադեպը և սահմանափակել մրցակիցների գործունեությունը:
Ուկրաինայում ընտրությունները նախատեսված են 2019 թվականի մարտի 31-ին իսկ այս պահի դրությամբ նախագահի վարկանիշը երկրում շատ ցածր է։