ՄԻ ամբողջ օր քաղաքի փողոցներում ղալմաղալ անելու փոխարեն, կառավարության անդամների պաշտոնակատարները կարող էին հազար ու մի պրոբլեմ ունեցող մեր երկրի մի հարցով զբաղվել:
Կարո՞ղ էին, բայց արդյո՞ք կարող էին:
Մեծն Ջիվանու "ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ" բանաստեղծությունից մի հատված, երևի հենց մեր օրերի համար:
" Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք։
Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք։
Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք։"
Մի խոսքով, ով հասկացավ սիգնա՛լ տա: