Լրագրող Հասմիկ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Կուսակցությունները փակցնում են իրենց բաներները, պաստառները, սկսում են քարոզարշավը, որի մեկնարկը պաշտոնապես նոյեմբերի 26-ից է։ Հիշեցի մեկ տարի առաջ, երբ այս նույնն անում էր ՀՀԿ-ն, դարձյալ՝ ժամկետներից շուտ ու որի համար ԶԼՄ-ները, իրավապաշտպանները թիրախավորել էին նրանց։ Մի խոսքով, ոչինչ չի փոխվել «Նոր Հայաստանում»։ Էդ մասին ռեպորտաժը կդնեմ մեկնաբանությունում, որտեղ իրավապաշտպան Սաքունցը «ակնհայտ խախտում» էր տեսել»։