Ֆեյսբուքյան օգտատեր Ալեքսանդր Տաթևյանը  գրում է․

«Բա քաղապետարանը մեծ-մեծ խոսում ա, որ գովազդներից ազատում ա շենքերի ֆասադնե՞րը։ Այսինքն, մի տեղ արգելում ա, մի ուրիշ տեղ վանդալիզմի թույլտվությո՞ւն տալիս։

Խնդրեմ, օրը ցերեկով, Մոսկովյան-Մաշտոց անկյունային շենքն ա (եթե չեմ սխալվում, պահպանվող ա պետության կողմից)։ Հավեսով տաշում են հենց էս պահին։ Էլ չեմ խոսում կատարվող աշխատանքի փնթիության մասին. երեխաներ են անցնում, մանր քարերը թռնում են աչքերի/մազերի մեջ»։