Անցած տարի այս օրը՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրեց ՛՛Եվրոպական Միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՛՛։
Գոնե իմ համոզմամբ այն լրջագույն քաղաքական փաստաթուղթ է և լրջագույն ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը, որ, այնուամենայնիվ, իր բոլոր թերություններով ու առկա խնդիրներով հանդերձ, Հայաստանն իրեն համարել ու համարում է եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ և հայտ է ներկայացնում էլ ավելի ինտեգրվելու այդ ընտանիքին և առաջնորդվելու այն խաղի կանոններով, որոնցով այսօր ապրում Եվրոպան...
Թե ինչպես կօգտվենք այս հնարավորությունից և ուր կհասնենք ժամանակի ընթացքում, մեծապես կախված է մեզանից և մեր հասարակության դրսևորած վարքագծից...
Իմ խորին համոզմամբ, սա լրջագույն նպաստավոր պատուհան է, որպեսզի մեր փոքրիկ հայրենիքը ժամանակի ընթացքում դառնա քաղաքակիրթ, իրապես ժողովրդավարական և իրավական պետություն...
Կեցցե՜ այդՀայաստանը...