Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել.

«Ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատաճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։

Անցակետի ռուսական կողմում կա բեռնատարների 3 կմ երկարությամբ հերթ։ Խնդրում և հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ Վրաստանում»: