Զավեշտ. Իլհամ և Մեհրիբան Ալիևների համար ասֆալտապատել են պտղատու այգին (լուսանկար)

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում բուռն քննարկումների առարկա է դարձել ապշերոնյան բռնապետ՝Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝Մեհրիբան Ալիևայի Գախի շրջանի պտղատու այգիներից մեկում արված լուսանկարը, որտեղ Ադրբեջանում սրբացված ընտանիքի անդամները լուսանկարվել են այգու այն մասում,որը հատուկ ասֆալտապատվել է նրանց ֆոտոսեսիան կազմակերպելու համար...
Սոցցանցերի ազերի զայրացած օգտատերերից շատերը հեգնել են Ալիևներին և հիշել,որ նույնտեսակ զավեշտալի ֆոտոսեսիա կազմակերպվել էր նաև այս տարվա հուլիսին,երբ Իլհամ բաբային Արցախի գրավված Շահումյանի շրջանի ցորենի դաշտում լուսանկարելու համար ևս ասֆալտապատել էին դաշտի մի մասը...
Բացարձակ զարմանալի չէ,որ "գլամուրնի" ընտանիքի անդամները բացահայտ ցույց են տալիս,որ ստիպված են այցելում սուլթանիկության գյուղեր և բացահայտ զզվում են գյուղական կյանքից...
Համ էլ,չեն կարող "սառցե դիցուհի" Մեհրիբան խանումը և նրա ՌԵՄԲՈ ասուսինը հանկարծ կեղտոտել իրենց սուպեր "բրենդային" կոշիկները և շորերը՝կանգնելով հողի վրա...
Հ.Գ.Հիշեցնեմ,որ 2016 թ-ի փետրվարին էլ լեզգիաբնակ Ղուբայի շրջան այցելելիս Իլհամ և Մեհրիբան Ալիևները հասարակ ժողովրդից պաշտպանվել էին ճաղավանդակով՝մարդկանց թույլ չտալով մոտենալ իրենց...